հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զոհերի թիվը 431 է. Ալեն Սիմոնյան

Վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զոհերի թիվը 431 է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Այս մասին այսօր Արցախօի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով: Կարծում եմ, Ադրբեջանի ագրեսիան մի քանի նպատակ է ունեցել՝ մաքսիմում և մինիմում: Մաքսիմում նպատակը եղել է հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալը, իսկ մինիմումը՝ ստուգել, տեսնել հայկական բանակի մարտունակությունը:

Այն փաստը, որ Ադրբեջանը հենց առաջին ժամերին հայտարարեց, որ 70 զոհ ունի, խոսում է նրա մասին, որ իրենց զոհերի թիվը շատ ավելի շատ է: Իմ տվյալներով՝ նրանց զոհերի քանակը 431 է՛՛:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: