երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը․ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է վարչապետին

Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը․ Հովսեփ Խուրշուդյանը դիմել է վարչապետին

Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը։ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՀԴՄ կտրոն պահանջելու, այն չտրամադրողներին նկարելու մասին։

Խուրշուդյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.

1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,

2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե' ՊԵԿ-ու եւ թե' ԱԱԾ-ում։

3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք, 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը' ՊԵԿ-ին հանձնելու դեպքում»:

  • Կիսվել: