Վեդու ընտրություններում նախնական արդյունքներով առաջատարը ՔՊ–ն է
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Վեդիի 13/08 ընտրատեղամասի տվյալները՝
ՔՊ-358
Իմ հզոր համայնք-90
Վեդիի 13/23 տեղամասի տվյալները՝
ՔՊ-191
Իմ հզոր համայնք-83
Վեդիի 13/26 ընտրատեղամասի տվյալները՝
ՔՊ-291
Իմ հզոր համայնք-178
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: