երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությանը ապստամբություն անելու վերաբերյալ:

«Ինչո՞ւ է վտանգավոր Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության մասին հայտարարությունը։ Որովհետև ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն: Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում:

Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ: Զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի:

Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը»,- ասված է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում Մանուկյանը հայտարարել էր․

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք»։

  • Կիսվել: