չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վայոց ձորում մեկնարկել են Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Վայոց ձորում մեկնարկել են Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Վայոց ձորում մեկնարկել են Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։

Նորոգվող ճանապարհի երկարությունն է 23.754կմ։

Նորոգման աշխատանքների համար միջոցներ հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 762 միլիոն ՀՀ դրամ։

Շինաշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։

  • Կիսվել: