Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներն առանց քննության կրկին կստանան վարորդական իրավունք. Փաշինյանի խոստումը
Քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիների հետ, որոնք տևական ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համաներում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախընտրական խոստումներ վերադարձնել վարորդական իրավունքները՝ որոշակի պայմաններով։
«Մենք առաջարկում ենք, որ նախ՝ զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չլինի վերականգնելու համար Նրանք, ում մոտ այդ մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան վերականգնելու առանց քննության։ Վերականգնված վարարդին կտրվի ոչ թե 13 բալ, այլ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը նորից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, այսինքն՝ 13 բալին։
Եթե այդ 13 բալերն ինչ-որ պատճառներով զրոյանան, դրանից հետո այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ հարցը կդնեն հանրային քննարկման՝ աջակցություն ստանան, հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել։
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, վարչապետ»։
Փաշինյանն էլ արձագանքեց՝ «խմել չկա»։


