հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Ջհանգիրյանի հանդիպման սկանդալային գաղտնալսումը  (ուշադրություն, ձայնագրությունում օգտագործված է ոչ նորմատիվային բառապաշար)

Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Ջհանգիրյանի հանդիպման սկանդալային գաղտնալսումը (ուշադրություն, ձայնագրությունում օգտագործված է ոչ նորմատիվային բառապաշար)

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ձայնագրություն է հրապարակել, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։

Վարդազարյանը նշեց, որ որ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, երբ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական  տալ, ինքը ժամանակ է խնդրել՝ մինչև մարտի 1-ը, ինչից հետո ցանկացել է անձամբ հանդիպել Փաշինյանին։

«Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,-պարզաբանեց Վարդազարյանը։

Հրապարակված ձայնագրության մեջ նրա հարցին, թե Ջհանգիրյան, քո  ինչի՞ն է պետք այս ամեն ինչը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացիր»,-ասել է Ջհանգիրյանը։

Նշենք, որ խոսակցության ընթացքում Վարդազարյանը խոստովանում է, որ չի ուզում իր ընկերների հանդեպ «բաներ անել»։ Այդ կոնտեքստում հնչում է Արթուր Վանեցյանի անունը։ Ջհանգիրյանը ասում է, որ Արթուր Վանեցյանը իր մոտ է ծառայել և հենց այն պահին, որ փորձում է ինչ որ բացահայտում անել, Վարդազարյանը շինծու պատրվակով ընդհատում է ձայնագրությունը։

Հետո երբ նորից հասնում է ձայնագրության այդ հատվածին՝ որ խոսքը գնում է Վանեցյանիէ Ջհանգիրյանի մոտ ծառայելու փաստին, Վարդազարյանը Ջհանգիրյանի խոսքի կեսից անջատում է ձայնագրությունը։
 
Ակնհայտ է, որ Վարդազարյանը չի ցանկանում հանրայնացնել Վանեցյանին վերաբերող խոսակցության այդ հատվածը։
 
 

  • Կիսվել: