հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մարտունիում մանկապարտեզների տնօրեններին պարտադրում են գնալ ՔՊ գրասենյակի բացմանը. Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց (տեսանյութ)

Մարտունիում մանկապարտեզների տնօրեններին պարտադրում են գնալ ՔՊ գրասենյակի բացմանը. Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց (տեսանյութ)

Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։

՛՛Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։

Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։

Մենք, ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով, հետևողական ենք լինելու՛՛,-նշել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում. 

  • Կիսվել: