Վարչապետը չի մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Ստեղծված իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:
Այս մասին հայտնել են Կառավարության լրատվական ծառայությունից:


