երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ խոսնակ

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ խոսնակ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանեց, որ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

  • Կիսվել: