երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար

Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

Կենսագրություն՝ 

Ծնվել է 1973թ․՝ ք․ Երևանում

Կրթություն

1999-2001թթ․ - Միջազգային հարաբերություններ և կառավարում, Սենտ Ջոնս համալսարան, Նյու Յորք

1991-1995թթ․ - Միջազգային հարաբերություններ, Երևանի պետական համալսարան

Աշխատանքային գործունեություն

2014-2016թթ․ - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

2013-2014թթ․ - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա) պետ

2011-2012թթ․ - ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդական

2005-2010թթ․ - Եվրոպական միությունում ՀՀ առաքելության (Բրյուսել) ղեկավարի տեղակալ, խորհրդական

2001-2005թթ․ - ՀՀ ԱԳՆ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետ

1998-2001թթ․ - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության (Նյու Յորք) երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար

1996-1998թթ․ - ՀՀ ԱԳՆ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի կցորդ

Գիտական աշխատություններ

- "Europe's Next Avoidable War" (Palgrave-Macmillan publication 2013, համահեղինակ)

- "Managing Globalization in Selected Countries with Economies in Transition" (UN ESCAP publication 2003, համահեղինակ)

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Օտար լեզուներ

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

  • Կիսվել: