երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վարչապետի խորհրդական անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին

Վարչապետի խորհրդական անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին

Վարրապետ Նիկոլ Փաշինայնի խորդրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Նա, մասնավորապես գրել է․

«Գլոկ 45 ատրճանակը նույն 9 մմ-ոց Գլոկի ավելի հզոր` 11, 43 մմ տրամաչափի ատրճանակն է:
Վերջինիս փամփշտակալի պարունակությունը 12 հատը չի գերազանցում:
Իսկ դա նշանակում է, որ կրակվել է ոչ քիչ, քան 3 փամփշտակալ:

Իսկ կրակոցի ձայնը շատ բարձր է: Մանավանդ փակ տարածքում: Կարող է ժամանակավոր խլացնի: Ու շատ ցավագին է ականջների համար, նույնիսկ ականջակալով ես զգում հարվածը:

Հիմա 2 հարց` (+1)

1. Ի՞նչ վիճակի է եղել Կուտոյանը, որ դիմացել է այդքան կրակոցների «ականջառմբակոծմանը».

(+1) Ո՞նց հարևանները չեն լսել

2. Ինչու՞ պիտի կիլլերը 40 արկանոց «հրավառությամբ» նշեր իր գալն ու գործողությունը.

(+1) Ո՞նց հարևանները չեն լսել

Հոգեբանական բացատրություն արդեն եղել է: Տեխնիկական մասը մի տեսակ չի տեղավորվում գլխիս մեջ:»

  • Կիսվել: