կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

  • Կիսվել: