ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ հրավիրված ավագանու արտահերթ նիստը չկայացավ, քվորումի բացակայության պատճառով։

Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ անձի ներկայություն

Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը

  • Կիսվել: