ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վահե Հովհաննիսյանն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները քննարկել են հարկային քաղաքականության հեռանկարները

Վահե Հովհաննիսյանն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները քննարկել են հարկային քաղաքականության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:
 
Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել նման հանդիպումների շարունակական բնույթը:

  • Կիսվել: