երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նախագահն ընդունել է ԱՄԷ դեսպանին, արձանագրվել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը

ՀՀ նախագահն ընդունել է ԱՄԷ դեսպանին, արձանագրվել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: 

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին:

  • Կիսվել: