Վահագն Խաչատուրյանն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ լիագումար նիստում օրենք է ընդունել, որը նախագահին կզրկի պետական պաշհպանությունից՝ լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ նա խախտել է սահմանադրությունը այս պաշտոնում գտնվելու ժամանակ։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Օրենքին կողմ է քվեարկել 85 պատգամավոր։ Դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 76 ձայն։ Փոփոխությունները կներառվեն «Պետական անվտանգության հատուկ ծառայության մասին» օրենքում։
Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ինչպես նաև խորհրդարանի նախագահը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո իրավունք ունեն օգտվել պետական պահպանությունից ևս մեկ տարի։ Եթե պարզվի, որ կոնկրետ նախկին պաշտոնատար անձին վտանգ է սպառնում, ապա պետական պահպանության գործողության ժամկետը կարող է երկարաձգվել։