Վաղը ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից քայլում ենք մայրաքաղաքի երթով, ինքնիշխանության երթով, պետականության երթով. Փաշինյան
Վաղը ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից քայլում ենք մայրաքաղաքի երթով, ինքնիշխանության երթով, պետականության երթով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով վաղվա հանրահավաքի մասին, որին, ինչպես նախապես հայտնել էին, ՔՊ-ն մասնակցելու է ողջ անձնակազմով:
՛՛Ինձ համար պատիվ է ձեզնից մեկը լինել՛՛,-նշել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ: