չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վաղինակ Վառնազովիչն ասում էր՝ դե ինչ է եղել որ, զոհերի բերող միջադեպեր չկան, բայց երեկ զոհ ունեցանք․ Ն․ Զոհրաբյան

Վաղինակ Վառնազովիչն ասում էր՝ դե ինչ է եղել որ, զոհերի բերող միջադեպեր չկան, բայց երեկ զոհ ունեցանք․ Ն․ Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Պատագմավորը հիշեցրեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ օրեր առաջ ԱԺ-ում արված հայտարարությունը։

«Հիշեցնեմ՝ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի հարյուրավոր զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Ընդամենը օրեր առաջ այս ամբիոնից պաշտպանության նախարար Վաղինակ Վառնազովիչը, անդրադառնալով սահմանային բախումներին, հայտարարում էր՝ «ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի կամ վիրավորների, սա խնդիր է, որը, կարելի է ասել, այս պահին լուծված է, իսկ այս միջադեպերը կլինեն, մենք պիտի եզրակացություններ անենք և ամեն ինչ անենք, որ հովիվը չգնա այնտեղ, և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների սահմաններին»»,-ասաց պատգամավորը, ապա նշեց․

«Այսինքն՝ ՀՀ պետական, սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը պաշտպանության նախարարը համարեց ադրբեջանցիների դիրքեր։ Եթե սա փորձեմ տրանսֆորմացնել խորհրդարանական սլենգով, ապա կստացվի, որ պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրենց համար հով «լռված են» և որևէ մեկին չեն խանգարում»,-ասաց նա։

Զոհրաբյանն ընդգծեց՝ երեկ արդեն մենք ունեցանք զոհ Վերին Շորժայի սահմանային հատվածում, որը երկու անչափահաս զավակ ուներ։ «Սահմանային միջադեպերը շարունակվում են, և, ցավոք սրտի, շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք այսպիսի իշխանություն»,-ասաց նա։

  • Կիսվել: