չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու․ Տիգրան Աբրահամյան

Վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կապան-Գորիս միջպետական Մ2 ավտոճանապահրի բացմանը, մասնավորապես, նշելով․

«Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պահին բաց է երթևեկության համար, սակայն պարզ չէ, թե ճանապարհի վերահսկման, անվտանգության ապահովման կամ երթևեկության կազմակերպման առումով փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ։

Մտահոգությունս ոչ միայն պայմանավորված է այդ հատվածում խաղի կանոնների հնարավոր փոփոխության մասին տարաբնույթ խոսակցություններով, այլ նրանով, որ ադրբեջանական այդ քայլը նաև քաղաքական հենք ուներ։

Ինչևէ, եթե նույնիսկ իրավասու մարմինները ճանապարհի բացման բանակցությունների մանրամասները առաջիկայում չներկայացնեն, ապա մեկ է՝ վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու»։

  • Կիսվել: