շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուզում եմ հորդորել հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից. Հակոբ Արշակյան

Ուզում եմ հորդորել հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախի հիմնախնդրի կարգավորման 1998 թվականի նոյեմբերին առաջարկված փաստաթղթի տարբերակին և հայտնեց, որ հինգերորդ կետում գրված է հետևյալը՝ ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագիր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ՝ ՀՀ օրենքներին համաձայն:

Արշակյանը հիշեցրեց, որ հայկական կողմը դա ընդունել է որպես հիմք, և Հեյդար Ալիևը հրաժարվել է այս փաստաթղթից:

«Ես ուզում եմ այս ամենը հաշվի առնելով և հաշվի առնելով քիվեսթյան գործընթացը և դրան հաջորդող գործընթացները՝ մեկ անգամ ևս հորդորել ձեզ՝ հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից: Եկեք միմյանց չմեղադրենք, որը կարող է հայկական կողմին որևէ կերպ ներքաշել այս խոսույթի մեջ: Դա ադրբեջանական խոսույթ է, այսինքն՝ իրենք են ասում, որ մենք հրահրել ենք պատերազմ: Ոչ, նման բան չի եղել: 

Եղել է գործընթաց, որը պետք է բերեր Արցախի հիմնախնդրի լուծմանը, որը, ի վերջո, տարբեր շրջափուլերով անցնելուց հետո չի բերել այդ լուծմանը և հիմա էլ չի եկել լուծման: Եվ դրա հետևանքով են եղել Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: