չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուզում եմ՝ բոլոր հանրապետականները գիտակցեն, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է 44-օրյա պատերազմը․ Քոչարյան

Ուզում եմ՝ բոլոր հանրապետականները գիտակցեն, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է 44-օրյա պատերազմը․ Քոչարյան

Ես ուզում եմ, որպեսզի բոլոր հանրապետականները գիտակցեն, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է 44-օրյա պատերազմը: Այս մասին հայտարարեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին, Քոչարյանն ասաց, որ այն գտնվում է առաջին բաժնում, պատերազմը խանգարեց, որպեսզի այն իր ընթացակարգով ներկայացվի ԱԺ-ին.

«Ես տրամադրված էի, որ այն դրվեր ԱԺ կայքում, որպեսզի բոլորին հասանելի լիներ: Այն ուղարկվել է կառավարության փորձաքննության, ստացել ենք փորձագիտական եզրակացություն, թե ինչ խնդիրներ կան գաղտնիության հետ, հատկապես ետպատերազմյան շրջանում:

Բանակը հիմա շատ զգայույն վիճակում է, այդ վիճակից պետք է գա այն մարտունակ վիճակին, որով մենք հպարտացել ենք տարիներ շարունակ»:

Քոչարյանն ասաց, որ պատրաստ է նաև իր ելույթը, որը լինելու է ԱԺ-ում. «Ես այդ ելույթով կտամ շատ հարցերի պատասխան, որոնք կան զեկույցի մեջ: Նույնիսկ եթե հրապարակենք մեկը կասի լավ է, մեկը կասի վատ է»:

Քոչարյանը չի կարծում, թե հետևանքներ չեն լինի որոշ զինվորականների համար: Ամեն դեպքում նա հրաժարվեց անուններ տալ:

  • Կիսվել: