շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Ուրիշ ասելիք չուներ, հո դիզվառելիքից չէ՞ր խոսելու. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Ուրիշ ասելիք չուներ, հո դիզվառելիքից չէ՞ր խոսելու. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն իր դատական նիստի ժամանակ խոսեց Արցախի պաշտպանությունից, և ինչի՞ համար էր դա:

Սիմոնյանն ասաց, որ Սարգսյանն ասելիք չուներ, այդ իսկ պատճառով խոսեց Արցախից: «Կարծում եմ՝ ուղղակի ասելիք ուրիշ չկար, հո չէր խոսելու դիզվառելիքից, անցած տարիների իր արածներից, երբ չգիտես ինչի մասին խոսես, խոսիր Արցախի մասին, որովհետու իր պարագայում դա կարելի է միշտ ինչ-որ ձեւով մարդկանց արդարացնել այդ խոսքը ։ Նույն հաջողությամբ կարող էր ասել, որ առավոտը արեւը թող ծագի, երեկոյան թող մայր մտնի։ ՀՀ–ում այսօր տեղի ունեցող գործընթացները եւ բանակում տեղի ունեցող գործընթացները լիովին իրենց մասին խոսում են, եւ ես ավելացնելու բան չունեմ»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: