չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը ժամանել է Գերմանիա

Ալեն Սիմոնյանը ժամանել է Գերմանիա

Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Բեռլին։

Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած ձեռքի կոտրվածքին ու դրան հաջորդած վիրահատությանը, Գերմանիայում է։ Այս մասին tert.am-ը տեղեկանում է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն օրերս մարզվելու ընթացքում սայթաքել էր ու կոտրել ձեռքը։ Միջադեպի հետևանքով նա վիրահատվել է։

Возможно, это изображение 3 человека, люди стоят, костюм, в помещении и текст «UII ZIO»

  • Կիսվել: