չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուր էիք այսքան ժամանակ, ինչու չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին․ Առողջապահության փոխնախարարը՝  «վերլուծաբաններին» և «քննադատներին»

Ուր էիք այսքան ժամանակ, ինչու չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին․ Առողջապահության փոխնախարարը՝ «վերլուծաբաններին» և «քննադատներին»

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը քննադատել է «Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»։ 

Նա մասնավորապես գրել է․

«Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»: Այդ որ իմպերատիվ հայտարարում եք, որ համավարակի դեմ պայքարը տապալված է, ինչ ինչ քայլեր սխալ են արվել և այլն, իսկ ուր էիք այսքան ժամանակ, ինչու չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին Ձեր գիգանտ մտքի թռիչքով, ինչու չէիք ՀՀ ին առաջնահերթ և ինչու նաև ոչ ՌԴ ին, ԱՄՆ ին և ԵՄ անդամ պետություններին օգնում Ձեր արհեստավարժ բովանդակային խորհուրդներով և այդ խորհուրդների համապատասխան հիմնավորումներով: Քաղաքական շահարկումները ոչ պակաս նողկալի ու զազրելի են ի դեպ:

Ձեզ ստիպված տեսնում և լսում են 5000 ից ավել իրական բուժաշխատողներ և մասնագետներ, ովքեր ոչինչ չեն խնայել համավարակի դեմ պայքարում: Չեն խնայել իրենք իրենց, իրենց կյանքը և ընտանիքները: Ձեզ լսում են տասնյակ հազարից ավել հիվանդանոցներում բուժում ստացած և ապաքինված քաղաքացիներ, ովքեր տեսել են պետության և բժիշկների մատուցած ծառայությունների ծավալը և որակը:
Դուրս եկեք ինքնավարկաբեկման զուգահեռ «« իրականությունից»»»:

  • Կիսվել: