շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ունենք համաճարակային լարված իրավիճակ. առողջապահության նախարարը պատգամավորներին հորդորեց դիմակ կրել

Ունենք համաճարակային լարված իրավիճակ. առողջապահության նախարարը պատգամավորներին հորդորեց դիմակ կրել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին հորդորեց դիմակ կրել: «Շատ կարևոր է, թե ինչպիսին է մեր վարքագիծը, և ինչ մեսիջ ենք փոխանցում մեր քաղաքացիներին»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ այս պահին ունենք համաճարակային լարված իրավիճակ:

«Պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար, որ չունենանք հիվանդացության աճի պիկեր: Անկախ նրանից՝ ինչպիսին է մեր վերաբերմունքը դիմակ կրելուն, սա օրենքի պահանջ է»,- ասաց Ավանեսյանը: Նախարարի խոսքի ընթացքում պատգամավորներից մի քանիսը դիմակ դրեցին, մի քանիսը՝ ոչ:

 
 
 

  • Կիսվել: