կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայի Ռադայի թվիթերյան էջում հակահայ գրություն արած աշխատակիցը հեռացվել է աշխատանքից

Ուկրաինայի Ռադայի թվիթերյան էջում հակահայ գրություն արած աշխատակիցը հեռացվել է աշխատանքից

Ուկրաինայի Ռադայի աշխատակիցը, որը Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում տեղադրել էր Արցախում տիրող իրավիճակի մասին հակահայ գրություն հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։
 
Ավելի վաղ այդ գրությունը հայկական կողմի դիվանագիտական ջանքերի շնորհիվ հեռացվել էր Ռադայի թվիթերյան էջից։
 
Նշենք, որ մարտի 25-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան  միկորբոլոգում գրել էին, թե Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը կատարվել է «օգտվելով ՌԴ զինվորների՝ Ուկրաինա մեկնելուց»,- նշված է Ռադայի թվիթթերյան միկրոբլոգում։
 
«Միաժամանակ հաստատում են,  որ «դաշնակիցները» որոշել են օգտվել պահից և լարվածություն ստեղծել Ռուսաստանի համար՝ Ուկրաինայից շեղելու համար»,- ասված է գրառման մեջ։
May be an image of 1 person and text that says 'твитнуть рада верховна рада украйни @verkhovna rada 3C азербайджану перейшли в наступ y карабасі, скориставшись вдправленням солдатi̇в рф в украïну язык твита украинскии переведено Google BC азербайджана перешли в наступление в карабахе, воспользовавшись отправлением солдат рфв украину новини збройних сил t.me 00:16 00:16·25мар 25 22 Twitter Web App 231 ретвит 96 твита(-ов) цитатами'
 

  • Կիսվել: