չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

Հայաստանին օգնության հարցը քննարկվել է Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստ: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, ստեղծվեց շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները:

Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպեցին նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում եւ Ղարաբաղում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից:

  • Կիսվել: