երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի կողմից Լիբիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու որոշումը պանթուրքիստական պլանի մի մասն է․ պատգամավոր

Թուրքիայի կողմից Լիբիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու որոշումը պանթուրքիստական պլանի մի մասն է․ պատգամավոր

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է Թուրքիայի կողմից Լիբիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու որոշմանը, որը նախօրեին ընդունեց թուրքական խորհրդարանը։

Այս առիթով Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է․ 

«Թուրքիայի խորհրդարանը թույլ տվեց թուրքական բանակին, ռազմական միջամտություն իրականացնել՝ Լիբիայում։

Լիբիայում, Քադաֆիի սպանելուց և իր վարչակազմի տապալվելուց հետո, փաստացի սկսվեց անվերջ քաղաքացիական պատերազմ։

Լիբիան փաստացի, որպես քաղաքական միավոր արդեն մի քանի տարի որպես այդպիսին՝ գոյություն չունի։

Մի կողմից պատերազմում են իրար հետ գեներալ Հաֆթարի բանակը և Լիբիայի այսպես կոչված "Ազգային համերաշխության կառավարությունը"։

Գեներալ Հաֆթարին սատարում են՝ Եգիպտոսը, Ռուսաստանը, Ֆրանսիան և մի շարք եվրոպական պետություններ, իսկ "Ազգային համեմատության կառավարությանը"՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Քաթարը։

Պետք է ընդգծել, որ այսպես կոչված" Ազգային համեմատության կառավարությունը" շատ ակտիվ սատարում է իսլամիստական գրոհայիններին՝ Սիրիայում և Իրաքում։

Եվ ահա Հաֆթարի բանակը կարող է գրավել Լիբիայի մայրաքաղաք՝ Թրիպոլին։

Այս պարագայում թուրքերը հասկանում են, որ Թրիպոլիի կորուստը կնշանակի թուրքական գործոնի նվազում ոչ միայն Լիբիայում, այլ նաև կբարդացնի թուրքերի ռազմական և դիվանագիտական գործնեությունը ողջ տարածաշրջանում։

Ի՞նչի համար է դա պետք թուրքերին։ Բազմիցս ընդգծել եմ, որ թուրքերը արդեն տաս տարուց ավել իրականացնում են պանթուրանական նախագիծը, որը ենթադրում է երկարաժամկետ ժամանակաշրջափակում Թուրքիայի ընդլայնումը մոտավորապես Օսմանյան Կայսրության սահմաների երկայնքով։ Պետք է հստակ գիտակցել, որ թուրքերը գործում են շատ համակարգված և թուրքական զորքը արդեն իսկ ներխուժել է Սիրիա և Իրաք։ Այս պարագայում ակնհայտ է, որ թուրքերը հակադրվելու են ոչ միայն Հաֆթարին, այլ Ռուսաստանին և Ֆրանսիային, ընդ որում ուղիղ աննուղակի ռազմական դաշտում։

Հայաստանի համար այս ամենի մեջ չափազանց կարևոր է շատ ուշադիր ուսումնասիրել զարգացումների դինամիկան և անել համապատասխան եզրակացություններ տարածաշրջանային քաղաքականության "նյունսների" մեջ, քանզի թուրքերի յուրաքանչյուր քայլ, որը միտված է պանթուրանական նախագծի իրականացման համար իր մեջ պարունակում է հետաձգված, բայց անխուսափելի վտանգ Հայաստանի համար։

Ի վերջո պանթուրանական նախագիծը ենթադրում է հայկական գործոնի իսպառ ոչնչացում։

Այնպես որ, ուշի ուշով հետևում ենք զարգացումներին։

  • Կիսվել: