երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի ըմբռնում կա. Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի ըմբռնում կա. Փաշինյան

Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

՛՛Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայից անընդհատ հնչող ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ ձևակերպումները խոչընդոտում են և նեգատիվ ֆոն են ստեղծում:

՛՛Նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը՛՛,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: