կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում անդրադարձ կա Հայաստանին և Հունաստանին

Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում անդրադարձ կա Հայաստանին և Հունաստանին

Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին, գրում է ermenihaber.am-ը: 

Նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։

Իսկ Հունաստանի վերաբերյալ նշվում է, որ վերջինս իբր դրսևորում է ագրեսիվ խոսք և վարք, չի կատարում բարիդրացիական հարաբերությունների պահանջները և խախտում է միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները։ Այդ ամենը Անկարան դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության վրա բացասաբար ազդող գործողններ։

 

  • Կիսվել: