երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիան ստեղծել է ահաբեկչական խմբավորումներ և հիմա դիմել է դրանց օգնությանը. Բեքարյան

Թուրքիան ստեղծել է ահաբեկչական խմբավորումներ և հիմա դիմել է դրանց օգնությանը. Բեքարյան

Թուրքիան ուղղակիրոեն իր վարած քաղաքականությամբ ստեղծել է ուժային կենտրոններ, ահաբեկչական խմբավորումներ, և հիմա հերթական անգամ դիմեց նրանց օգնությանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

՛՛Ինչի՞ վրա էր Ալիևի հույսը, որ հայ ժողովուրդը գլոբալ չի՞ կանգնելու բանակի թիկունքին: Նրանք տպավորություն ունեին, որ ներքաղաքական տարակարծությունները բոլորին չէի՞ն կոնսոլիդացնելու բանակի կողքին. ավելի քան սխալ հաշվարկ՛՛,-ասաց քաղաքագետը: 

Նա նշեց նաև, որ հավանաբար Ալիևը մտածել է, որ մենք միջազգային կառույցների հետ լավ հարաբերություններ չունենք, բայց դարձյալ սխալվել է՞

՛՛Ինչ հիմնական խնդիր ունենք. խոսքը ռազմական կոմպոնենտի մասին չէ, բանակն իր գորխն անում է ամենայն պատասխանատվությամբ: Մենք կանք , պիտի լինենք բանակի թիկունքին, ցանկացած տարակարծություն պիտի տեսանելի չլինի, պիտի լինենք աննկարագրելի ուշադիր՛՛,-ասաց քաղաքագետը:

Նա նաև հավելեց. ՛՛Այն պահին, երբ որևէ կերպ վերադարձ կլինի բանակցային սեղան, ողջ աշխարհին պիտի պարզ լինի, որ Թուրքիան ԼՂ գործընթացի հետ կապված չի կարող ունենալ որևէ առնություն, մենք դրա ապացույցը տեսնում ու զգում ենք մեր մաշկի վրա:

ՄԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ՝ բոլորի համար պիտի տեսանելի լինի, որ Թուրքիան ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը պիտի զրո առնչություն ունենան իրար հետ, իսկ Ադրբեջանը պիտի պատժվի:

Մենք գործ ունենք լայնամասշտաբ, մեկ անգամ ևս հրահրված պատերազմի հետ՛՛:

 

 

  • Կիսվել: