Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով
Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։
Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,-նշել է նա: