ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ծիծեռնակաբերդ» զբոսայգում իրականացվելու է «Հսկվող կրակ» միջոցառում․ ԱԻՆ

«Ծիծեռնակաբերդ» զբոսայգում իրականացվելու է «Հսկվող կրակ» միջոցառում․ ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԻՆ-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող խոտածածկ տարածքում իրականացնելու է «Հսկվող կրակ» միջոցառում։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Անվտանգությունը կապահովեն Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթափոխային ծառայություն իրականացնող փրկարարական ծառայողները։

Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:

  • Կիսվել: