հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թշնամին ամեն րոպե փորձելու է հարձակվել, քանի դեռ մենք չեն ուժեղացել ու չենք կարողացել հակահարված տալ. Ալեն Սիմոնյան

Թշնամին ամեն րոպե փորձելու է հարձակվել, քանի դեռ մենք չեն ուժեղացել ու չենք կարողացել հակահարված տալ. Ալեն Սիմոնյան

Հակառակորդը վատն է, թշնամին ամեն րոպե կարող է եւ փորձում է ու փորձելու է մեզ վրա հարձակվել, քանի դեռ մենք չեն ուժեղացել ու չենք կարողացել որեւէ ձեւով  հակահարված տալ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես ցավում եմ, որ սեպտեմբերի 13-ի ներխուժման ժամանակ չէիք գալիս ու միահամուռ չէիք գովում մեր պաշտպանության նախարարին, մեր տղաներին, որոնք սեպտեմբերի 13-ի յնպիսի հակահարված տվեցին, որը ռեալ կանգնեցրեց  առաջխաղացումը: Եթե այդ օրը լավ հակահարված չլիներ, թշնամին կարող էր անցնել, մտնել Նախիջեւան: Նաեւ բանակի բարեփոխումների շնորհիվ է դա եղել, որոնք շարունակվում են: Դուք մոռանում եք, որ Հայաստանի ԶՈՒ-ն ընդամենը երկու տարի առաջ մեծ պատերազմի մեջ են եղել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

  • Կիսվել: