երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ծառուկյանը Մոսկվայում առանձնազրույց է ունեցել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի հետ

Ծառուկյանը Մոսկվայում առանձնազրույց է ունեցել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի հետ

ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում: Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Նոյեմբերի 19-ին Դումայում կայացել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների և դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով 2-րդ միջազգային համաժողովը: Մոսկվայում ԲՀԿ նախագահը նաև առանձնազրույց է ունեցել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի հետ:

  • Կիսվել: