կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ծառուկյանի խոսնակը հերքում է. Քոչարյանի հետ հանդիպում չի եղել

Ծառուկյանի խոսնակը հերքում է. Քոչարյանի հետ հանդիպում չի եղել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները առ այն, որ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

««Ժամանակ»  թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել:  Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը,  ցավոք ոմանց համար  շարունակում է գործելակերպ լինել»,- գրել է Տոնոյանը իր ֆեյսբուքում:

  • Կիսվել: