երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տպավորություն է ստեղծվում, որ փորձում եք խեղդել մեր ակցիաները․ Անի Սամսոնյանն՝  ԱԺ նախագահին

Տպավորություն է ստեղծվում, որ փորձում եք խեղդել մեր ակցիաները․ Անի Սամսոնյանն՝ ԱԺ նախագահին

Քիչ առաջ մեկնարկեծ ԱԺ նիստին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դժգոհություն հայտնեց, որ իրեն արգելել են իր պաստառը մտցնել նիստերի դահլիճ։  Նա, Արարատ Միրզոյանին հիշեցնելով  ԱԺ հրավառ նյութեր բերելու և ակցիա իրականացնելու փաստը, խնդրեց բացատրել, թե ինչով կարող է խանգարել իր  պաստառը, ինչու  չի կարող այն բերել դահլիճ։

«Խնդրում եմ հրահանգել ձեր աշխատակազմին, որեսզի կարողանամ իմ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ փորձում եք խեղդել մեր ակցիաները»,- դիմեց Սամսոնյանը Արարատ Միրզոյանին։

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես չեմ պատրաստվում որևէ մեկին խեղդել, ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը.

«Ինչ վերաբերում է իմ բերած ֆայերներին, ապա անկեղծ ասած մենք հեղափոխություն էինք անում»,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: