ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից․ Քոչարյան

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից․ Քոչարյան

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից ընդհանրապես։ Նպատակը հետևյալն է, որ մեր հանրության մոտ և Արցախում այս հարցում իրենց հետ որևէ հույս չկապվի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն անեկդոտի պես՝ եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ ասեմ, որ սա աշխատելու է։ Մեկուկես տարի Ղարաբաղից ընդհանրապես չխոսելով տպավորություն է ստեղծվելու, որ այդ հարցի հետ մենք առանձնապես կապ էլ չունենք, եթե հարց էլ կա, գնացեք ռուսների հետ քննարկեք էլի. խաղաղապահներն իրենք են, անվտանգության երաշխավորներն իրենք են։ Կարծում եմ, որ սա արվում է գիտակցաբար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«ՀՀ իշխանությունների նպատակն այն է, որ ԼՂ հարցում իրենց հետ որևէ հույս չկապեն։ Սա աշխատելու է։ 1-2 տարի ԼՂ հարցի մասին չխոսելով` տպավորությւոն է ստեղծվելու, որ ՀՀ–ն ԼՂ հարցի հետ կապված այլևս գործ չունի, իսկ եթե հարցեր առաջանան էլ, ռուսների հետ պետք է քննարկեն դրանք»,–ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներին, ապա Քոչարյանը նշում է` անհանգստությամբ է սպասում այդ բանակցություններին։ Նա չգիտի` ներկայիս իշխանությունը ի՞նչ է քննարկելու հիմա։ ՀՀ երկրորդ նախագահը նույնիսկ մտածում է` ներկայիս իշխանության օրոք ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցություններ մեզ պե՞տք են, թե ոչ։Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանի կողմից 1999-ին ստորագրած ստամբուլյան փաստաթղթում արդեն իսկ նշված էր, որ ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Քոչարյանը նշեց, որ դա սուտ է։

Նա վստահեցնում է, որ ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել։ Այնտեղ, ըստ Քոչարյանի, նշված է, որ ստորագրող կողմերը հարգում և հաստատում են երկրների տարածքային ամբողջականությունը, ու բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սակայն ԼՂ հակամարտության մասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չկա։

  • Կիսվել: