հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թորոսյանը վստահեցնում է՝ իր և իշխանության միջև խզում չկա

Թորոսյանը վստահեցնում է՝ իր և իշխանության միջև խզում չկա

Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում վստահեցրել է՝ իր եւ իշխանության միջեւ խզում ու լարվածություն չկա։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Երբ ես նախարար էի, ֆինանսների նախարարին էի ասում, որ սխալ է արել, ի՞նչ է, այն ժամանակ է՞լ եմ ընդդիմադիր եղել։ Երբ ինչ-որ խնդիր ես փորձում հասցեագրել, տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմադիր ես:

Մենք, ցավոք սրտի, խորհրդրարանական ընդդիմություն չունենք, բովանդակային բանավեճ հաճախ չի լինում։ Գործադիրի հետ քննարկումներում մենք կարող ենք ավելի լավ տարբերակներ առաջարկել։ Հիմա ե՞ս եմ ընդդիմադիրը, թե արջի ծառայություն մատուցողները՛՛։

Թորոսյանն ընդգծել է՝ ինքը կուսակցության վարչության անդամ է, կիսում է իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը։

՛՛Բայց իշխանությունը բազմաշերտ է, կան մարդիկ, որոնք վոկալ են, եւ մարդիկ, որոնք այդքան էլ վոկալ չեն։ Եթե ինչ-որ դեր կարող եմ ունենալ հարց բարձրացնելու համար, անելու եմ դա՝ անկախ պաշտոնյայի անուն-ազգանունից, հարաբերություններից՛՛,-վստահեցրել է նա:

  • Կիսվել: