երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանավիճեն. Ալեն Սիմոնյան

Թող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանավիճեն. Ալեն Սիմոնյան

Եկեք բանավեճի և պատասխանեք հարցին՝ ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցային պրոցեսից: Այս մասին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում:

«Դուք բանավեճի չեք կարող գալ, դուք չեք կարող խոսել: Որովհետև խնդիրը սուբյեկտի վրա ֆիքսելը՝ ասել, թե ինքն է մեղավոր ու անցնել առաջ, ամենահեշտ բանն է: Բայց այդ հարցը դրանից հետո որևէ ձևով չի լուծվելու»,- ասաց Սիմոնյանը:

Նա անդրադարձավ նախընտրական բանավեճից Ռոբերտ Քոչարյանի հրաժարվելուն:

«Բանավեճի չի գալիս, որ խոսի կոնկրետ մեկի հետ, այլ գալիս է քաղաքացիների հետ խոսելու համար: Բայց այստեղ էլ խնդիր կա: Ախր, էդ մարդը հայերեն գրել չգիտի, ոչ խոսել գիտի, ոչ գրել: Ո՞նց է էդ մարդը գալու բանավեճի»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող էր Քոչարյանը գալ բանավեճի՝ բանավիճելու մյուս թեկնածուների հետ: «99-ին Ստամբուլում Քոչարյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ: Եվ ինչպես նշեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցությունները ձգվել են այնքան, մինչև Ադրբեջանն ուժեղանա,- նշեց նա՝ հավելելով,- ձեր զրուցակիցը, բանավիճող կողմը Սերժ Սարգսյանն է: Թող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանավիճեն»:

  • Կիսվել: