ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թող ՔՊ-ն ասի՝ 2021-ի ընտրությանը էդ ո՞ւր էր Տիգրան Ավինյանը. Մարության

Թող ՔՊ-ն ասի՝ 2021-ի ընտրությանը էդ ո՞ւր էր Տիգրան Ավինյանը. Մարության

Քարոզարշավը շատ դրական է անցնում, մարդիկ շատ դրական են տրամադրված, զգում ենք ակտիվությունը, ինչը շատ կարեւոր է ընտրությունների օբյեկտիվության համար:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը, որ 2021-ի խորհրարանական ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չի եղել նաեւ Տիգրան Ավինյանը, որն է դրա պատճառը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է բացատրեմ, թող իշխանությունը բացատրի, էդ ո՞ւր էր իրենց թեկնածուն, ինչպես իրենք են սիրում արտահայտվել՝ փախել, ընդհատակ էր անցել, տեսնի՝ ով է անցնում, ով է հաղթում: Այդ հարցերը իրենց տվեք, հանրությանն էլ հետաքրքիր կլինի, թե ինչու էր այդ օրերին անցել ընդհատակ»:

  • Կիսվել: