ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարման պահանջը. ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծը

Տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարման պահանջը. ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ նիստում ներկայացրեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: Բայց սահմանափակումներ են նախատեսվել որոշ կանխիկ գործառնություններ իրականացնելիս: Իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:

«300 հազար դրամ շեմը սահմանվել է՝ հիմք ընդունելով նաև ուսումնասիրությունները և գործարքների փաստացի ծավալները: 2020 թվականի դրությամբ 99 տոկոս ՀԴՄ-ների պարագայում այդ շեմն անցած չէ: Բացի այդ, կարծում ենք, որ անկանխիկի անցումը թվային տնտեսության, թվային հասարակության ձևավորման մի մաս է: Փուլային ռեժիմ է սահմանված՝ 2022 թվականին՝ Երևան քաղաքը, 2023 թվականին՝ մարզային կենտրոնները, 2024 թվականի հունվարի 1-ից ամբողջ հանրապետության տարածքը»,- ասաց Աբրահամյանը: 

  • Կիսվել: