ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տնտեսությունը հսկայական վնասներ կկրի. Զախարովան՝ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին

Տնտեսությունը հսկայական վնասներ կկրի. Զախարովան՝ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին

Մենք ցավով փաստում ենք, որ Երեւանը ենթարկվել է Արեւմուտքի ճնշմանը նաեւ այս հարցում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ում «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կկրի։ Երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունները, ՌԴ-ում աշխատող հայերի համար ավելի դժվար կլինի փող փոխանցել հայրենիք, քարտով վճարելու հնարավորություն չեն ունենա նաեւ զբոսաշրջիկները։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը գերազանցել է միլիոն մարդը։ Կան նաեւ այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Ես վստահ եմ, որ, ցավոք, այդ քայլի վնասները շատ ավելին են, քան արեւմտյան ռեստրիկցիաների հիպոթետիկ վնասը»:

 

  • Կիսվել: