ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՏԿԵՆ-ը հայտարարել է մի շարք ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

ՏԿԵՆ-ը հայտարարել է մի շարք ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ՝ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/11Ն), տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը՝ մանրամասներով՝
 
Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000, Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ6+300 և Տ-10-34, /Մ-4/ – Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի կմ0+000 – կմ2+200 հատվածներ
 
Մ-12, /Մ-2/ (Գորիս) – Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ4+000, Տ-8-13, /Մ-12/ – Վերիշեն – Խոզնավար ավտոճանապարհի կմ0+000 – կմ18+300 և Տ-8-56, /Մ-2/ – Հարժիս ավտոճանապարհի կմ0+000 – կմ8+000 հատվածներ
 
Մ-5, Երևան – Արմավիր – Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ17+530-կմ18+200, կմ25+593 – կմ29+385 և կմ32+675 – կմ33+833 աջակողմյան և ձախակողմյան հատվածներ
 
Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատված
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 3-ը՝ ժամը 10.30։
 

  • Կիսվել: