հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին

ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Բրյուսելում Միջազգային արևային դաշինքի (ISA) Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ։
 
Հանդիպման ընթացքում Նարեկ Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առկա վիճակը և մարտահրավերները։
Երկուստեք կարևորվել է կուտակիչ կայանների ներդրման ոլորտում լավագույն փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս հանդիպել և քննարկել առավել առարկայական համագործակցության հնարավորությունները։

  • Կիսվել: