կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ. Անդրանիկ Թևանյան

Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ. Անդրանիկ Թևանյան

Մայր Հայաստան դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ նախընտրական քարոզչություն այսօր չեն իրականացնի.

«Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»,- գրել է Թևանյանը:

  • Կիսվել: