հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ՏԻՄ ընտրություններում իշխող ուժը հաղթել է 66% ավել տոկոսով. Պաշտոնյա

ՏԻՄ ընտրություններում իշխող ուժը հաղթել է 66% ավել տոկոսով. Պաշտոնյա

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նշում է, որ երեկ 36 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է առնվազն 24 համայնքում, այսինքն 66 և ավելի տոկոսով հաղթել է ՔՊ-ն։ Պաշտոնյայի գրառման մեջ ասվում է․

«Քաղաքական որոշ դեմքերի և շրջանակների կողմից շրջանառվող այն թեզը, թե ՏԻՄ ընտրությունները ապացուցում են, որ ՔՊ-ի վարկանիշն ընկել է, բացարձակ անհիմն է, ավելին՝ կեղծ թեզ է։

Երեկ 36 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է առնվազն 24 համայնքում, այսինքն 66 և ավելի տոկոսով հաղթել է ՔՊ-ն։

Եվ սա այն պարագայում, երբ քարոզարշավին անգամ չի մասնակցել կուսակցության հիմնական կորիզը, բնականաբար այդ դեպքում պատկերն այլ կլիներ, իսկ ՔՊ-ի հաղթանակը՝ էլ ավելի մեծ տոկոսով»։

  • Կիսվել: