շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀԲ դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում:

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հասցեագրելու, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով ՀԲ, դոնոր և պոտենցիալ դոնոր կառավարությունների ներկայացուցիչների հետ ակտիվ խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրային և համագործակցության՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

  • Կիսվել: