երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տիգրան Արզաքանցյանը ֆինանսական խնդիրներ ունի՞․ Նա  հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը

Տիգրան Արզաքանցյանը ֆինանսական խնդիրներ ունի՞․ Նա հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը

Դեմոկրատական կուսակցության ներկայիս առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը, ում գրանցումը ԿԸՀ-ն մերժել էր բնակության ցենզի խախտման պատճառով, ֆինանսկան լուրջ խնդիրներ ունի։

Ինչպես Infoport.am-ին հայտնեցին Արզաքանցյանի նախընտրկան շտաբի աշխատակիցները, գործարարը մինչ այժմ չի վարձատրել նրանց՝ խոստանալով աշխատած գումարը վճարել այսօր։ Սակայն պայմանավորված ժամին Արզաքանցյանը չի նեկայացել աշխատակիցնրի հետ հանդիպմանը, նրա հեռախոսները եղել են անհասանելի, գտնվելու վայրը՝ անհայտ։ 

Աշխատակիցներին հաջողվել է կապ հաստատել և հանդիպել գործարարի տիկնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ, ով հանդիպմանը ներկայացել է իր ռուս խորհրդատուների հետ։ Որոշ աշխատակիցների աշխատավարձը վճարել նա ի սկզբանե մերժել է՝ շեշտելով, որ նրանց ծառայություների կարիքն այլևս չունեն։ Խոսքը,մասնավորապես, վստահված անձնաց մասին է։

Իսկ որոշներինը, մասնավորապես, շտաբի պետերինը, խոսստացել է վճարել ժամեր անց, սակայն պայմանավորված ժամին տիկին Ռոտենբերգը չի ներկայացել հանդիպմանը։ Աշխատակիցների բոլոր փորձերը գտնե, Արզաքանցյանին ու Ռոտենբերգին և ստանալ իրենց աշխատավարձերը, չեն սպասկվել հաջողությամբ։

Նշենք, որ Infoport.am-ը ավելի վաղ անձնադարձել էր այս զույգին՝ հայտնելով, որ նրանք Մոսկվայում ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ, պարտքեր և չլուծված դատական վեճեր։

  • Կիսվել: